կարևոր
505 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-11 17:13
Հասարակություն

Յունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ

Յունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ

Յունիբանկը միացել է Հայ-բրիտանական գործարարության պալատին (ABBC)՝ որպես A-մակարդակի անդամ, ինչը բանկի համար կարևոր քայլ է միջազգային համագործակցության ամրապնդման և համաշխարհային գործարար համայնքի հետ ակտիվ փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։

ABBC-ին անդամակցելով՝ Յունիբանկը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու միջազգային բիզնեսի զարգացմանը, խրախուսելու օտարերկրյա ներդրումները, նպաստելու բարենպաստ և թափանցիկ գործարար միջավայրի ձևավորմանը:

Հայ-բրիտանական գործարարության պալատի առաքելությունն է զարգացնել և ընդլայնել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի  միջև առևտրային և ներդրումային կապերը, այդ թվում՝ B2B հարաբերությունները, շուկա մուտք գործելու ռազմավարությունները, ներդրումային ծրագրերը, ներմուծման և արտահանման ընթացակարգերը:

«Մենք ուրախ ենք միանալ Հայ-բրիտանական գործարարության պալատին։ Այս անդամակցությունը Յունիբանկին հնարավորություն է տալիս ամրապնդել  համագործակցությունը բրիտական ընկերությունների հետ և մասնակցել համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ նորարարություններին, ներդրումներին և տնտեսական աճին նպաստելու նպատակով», – ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

«Ուրախ ենք ողջունել Յունիբանկին որպես Հայ-բրիտանական գործարար պալատի A-մակարդակի անդամ։ Բանկի բարձր հեղինակությունն ու Հայաստանի ֆինանսական ոլորտում երկարամյա ներդրումը կարևոր փորձ և արժեք են բերում մեր համայնքին։ Վստահ ենք, որ մեր համագործակցությունը կնպաստի գործարար երկխոսության խորացմանը և Մեծ Բրիտանիայի ու Հայաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը», – նշեց ABBC-ի գործադիր տնօրեն Լուսինե Աչոյանը: