|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մարտի 28-ին Տորոնտոյի Հայ Կենտրոնում ՀՅԴ Կանադայի Հայ Դատի հանձնախումբը կազմակերպել էր հանդիպում Կանադայի փոքր գործարարության և արտահանման խթանման նախարար Մեյրի Ինկի հետ:
Հանդիպմանը ներկա էին Օնտարիոյի նահանգային խորհրդարանի Ռիչմոնդ Հիլ շրջանի պատգամավոր Մաջիդ Ջոհարին և Վիլոտելի շրջանի պատգամավոր Ալի Էհսասին: Հանդիպման ժամանակ բարձրաստիճան հյուերն առիթ են ուեցել հանդիպել Տորոնտոյի հայ համայնքին:
Իր խոսքում նախարարը, ողջունելով ներկաներին եւ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շեշտել է Կանադայում հայ համայնքը որոշիչ դերը: Նա անդրադարձել է Կանադայի տնտեսութեան ներկա կայուն վիճակին եւ փոխանցել կառավարության որդեգրած մարտավարությունը՝ նվազեցնել փոքր ձեռնարկատերերի տուրքերը՝ 11%-ից հասցնելով 9%-ի:
Տիկին նախարարը նաեւ անդրադարձաւ Գանատա-Հայաստան փոխյարաբերութիւններուն ամրապնդման աշխատանքներուն, որոնց շնորհիւ բարելաւում արձանագրուած է զբօսաշրջութեան, տնտեսական եւ առեւտրական փոխյարաբերութեանց ոլորտներէն ներս:
Նախարարը բարձրօրէն գնահատեց գանատահայութեան բերած ներդրումը Գանատայի տնտեսական եւ մշակութային բնագաւառներէն ներս եւ խոստացաւ շարունակել համագործակցիլ Գանատայի հայ համայնքին հետ: