կարևոր
1618 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-11 13:36
Քաղաքական

Փաշինյանը «հանձնարարել» է այնպես անել, որ երանի տան 37թ․-ին․ ովքեր են ձերբակալվել

Փաշինյանը «հանձնարարել» է այնպես անել, որ երանի տան 37թ․-ին․ ովքեր են ձերբակալվել

Ishkhanutyun.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ Հ1-ին տված հարցազրույցի հենց հաջորդ օրը Վաղարշապատում իրավապահները բերման են ենթարկում ընդդիմադիր ավագանու «Հաղթանակ» դաշինքի անդամներին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Փաշինյանն անուղղակի ձեւով հանձնարարել է իրավապահներին՝ չեզոքացնել ընդդիմադիրներին եւ միչեւ ընտրությունները այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ երանի տան 1937թ․-ի Ստալինյան բռնաճնշումներին։ Գործընթացը սկսվել է Վաղարշապատից՝ Մայր Աթոռի դեմ իրականացվող արշավով պայմանավորված:

Առաջիկայում Փաշինյանը նոր թափով է արշավելու Կաթողիկոսի դեմ, եւ այդ ճանապարհին պետք չեն խոչընդոտներ՝ ի դեմս ընդդիմադիրների։ Մեզ հայտնի են դարձել այսօր բերման ենթարկվածների անուններ․ ձերբակալվածների թվում են՝ Արմեն Աֆրիկյանը, Նորայ Օհանյանը, Գեղամը, Գևորգը, Սարգիսը, Սամվել Դավթյանը, Ծաղկալանջի նախկին գյուղապետ Մանվել Մկրտչյանը, Էդգար Վասակյանը, այլք։ Ընդհանուր առմամբ շուրջ 10 ընդդիմադիր է ձերբակալվել։ Հատկանշական է, որ հիշյալ անձանց թվում են նաեւ Կաթողիկոսի համագյուղացիներ։

Այս անձնինք մեղադրվում են իբրեւ ընտրություններին ուղղորդելու մեջ։ «Իշխանություն» լրատվականը Վաղարշապատի ընտրությունների ընթացքում արձանագրել էր մի շարք դեպքեր, երբ իշխանական թեկնածուի օգտին իրականացվել է ակտիվ և համակարգված քարոզչություն։ ՔՊ-ականները այցելել են տնետուն՝ կոչ անելով ընտրել իշխանական թեկնածուին, քարոզարշավում գործի է դրվել վարչական ռեսուրս, համայնքապետերը աշխատանքային ժամերին մասնակցել են ՔՊ-ի քարոզարշավին, նախընտրական շրջանում ընտրողներին նյութապես շահագրգռել են, վերանորոգվել են տանիքներ և ասֆալտապատվել փողոցներ հենց ընտրական փուլում։

Նշված դեպքերը արձանագրվել են մեր կողմից, իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել։ Հակակոռուպցիոն կոմիտեում, ըստ պաշտոնական տեղեկությունների, վարույթ նախաձեռնվել է, սակայն մինչ օրս որևէ ենթադրյալ հանցագործ պատասխանատվության չի ենթարկվել, բերման չի ենթարկվել և չի պատժվել։ Սա ոչ այլ ինչ է, քան ընտրովի արդարադատության դրսևորում։ Օրենքը նման դեպքերում կիրառվում է ընդդիմախոսների նկատմամբ որպես ճնշման միջոց, մինչդեռ իշխանության ներկայացուցիչների առնչությամբ արձանագրված խախտումները մնում են առանց իրավական հետևանքի»։