|
Փոխարժեքներ
11 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.88 |
| EUR | ⚊ | € 450.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.8891 |
| GBP | ⚊ | £ 516.34 |
| GEL | ⚊ | ₾ 140.75 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն ամբողջությամբ մխրճվել է նախընտրական օրակարգի մեջ, մինչ ներկուսակցական ընտրությունները կլինեն, եւ հայտնի կդառնա, թե ովքեր ցուցակի որ հորիզոնականում են տեղավորվելու, ՔՊ-ականներն ակտիվ ներգրավված են տարածքային կառույցների, ինչպես նաեւ՝ ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ընտրելու գործերին։
Բոլոր մարզերի բոլոր համայնքներում ՔՊ-ն ԸԸՀ հանձնաժողովների «ձիգ» թեկնածուների է ներկայացնում կուսակցության աշխատակազմին, որը կկայացնի վերջնական որոշում, եւ թեկնածուների անունները կներկայացվեն ԿԸՀ։
Ինչպես հայտնի է՝ օրենքով սահմանվում է, որ խորհրդարանում ներկայացված ուժերը 2-ական թեկնածու կարող են առաջադրել ԸԸՀ հանձնաժողովներում։ Եվ չնայած ՔՊ-ականների շարքերում դեռ իրենց ճակատագրի հարցով խոր անորոշություն է, եւ հայտնի չէ` ով կլինի ցուցակի անցողիկ տեղում, ով` ոչ, սակայն, մեր աղբյուրի վստահեցմամբ, բոլորն անխտիր եւ անմնացորդ ներգրավված են նախընտրական պրոցեսներում, քանի որ հասկանում են, որ դրանից է կախված, թե ընտրությունից հետո, եթե ՔՊ-ն իշխանություն վերցնի, իրենց կյանքն ինչ ընթացքով կշարունակվի։