|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ հնչեցրեց` բնապահպանության ոլորտի հետ կապված: Նա հանձնարարեց բնապահպանության նախարարին` 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ բնապահպանության բնագավառում թույլտվությունների և լիցենզիաների մեկ միասնական համակարգի ու «Մեկ պատուհան»-ի սկզբունքով լիցենզիա տրամադրելու վերաբերյալ, 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել տեղեկատվություն ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ, ներկայացնել առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը բացառելու ուղղությամբ:
«Պարո'ն Մինասյան, գիտեք` այս խնդիրը, չափազանց կարևոր է: Ժամկետները նորմալ ե՞ն»,- բնապահպանության նախարարին հարցրեց վարչապետը:
Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ այդ ժամկետներում հասցնում են: