|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, խոսելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի` պաշտոնից հեռանալու մասին տեղեկություններին, և արձագանքելով դիտարկմանը, թե կարծես, Խաչատրյանը ևս ցանկություն չունի աշխատելու նրա հետ, պատասխանեց, որ ցավում է դրա համար:
Հարցին, թե, փաստորեն, Խաչատրյանը արձակուրդից հետ չի գնալու աշխատանքի, Ալթունյանը պատասխանեց, որ եթե Ռուզաննա Խաչատրյանը այդպիսի ցանկություն ունի, ինքը պատրաստ է մակագրել դիմումը:
«Ասում են, որ Դուք արդեն նրա սենյակում բերել-նստեցրել եք փոխնախարարին» դիտարկմանը նախարարն արձագանքեց. «Փոխնախարարը նստած է իր սենյակում, սենյակը պատկանում է պետական գույքի կառավարման մարմիններին: Նախարարության մեջ չկա Ռուզաննա Խաչատրյանի սենյակ, Լևոն Ալթունյանի սենյակ, սենյակը պատկանում է պետությանը, և այնտեղ նստում են պետական անձինք: Ես ցանկություն ունեմ աշխատելու ցանկացած անձի հետ, ով օգուտ կբերի ընդհանուր գործին»: