|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից ակնկալվող գործողությունների մասին, հույս հայտնեց, որ նրա՝ «անցյալի բեռ» չունենալը կօգնի ավելի ճիշտ ղեկավարել կառավարությունը: Նա նաև նշեց, որ իր համար ամբողջությամբ պարզ չդարձավ, թե ինչո՞ւ հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանը:
«Բավարար տեղեկատվություն, թե ինչո՞ւ վարչապետը հրաժարական տվեց, մենք այդպես էլ չստացանք: Ներկայացված տեղեկատվությամբ անհասկանալի էր պատճառը: Ես, այդուհանդերձ, կարծում եմ, որ ճիշտ է արել»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով՝ այն մարտահրավերները, որոնք կանգնած են պետության առջև, պատշաճ արձագանքի չեն արժանանում:
«Ես կարծում եմ՝ չկա այն ուժը, որին հասարակությունը կարող է հավատալ, որը, գալով իշխանության, կբարելավի երկրի վիճակը: Եվ մեզ պետք էր մի մարդ, որը ծանրաբեռված չէ անցյալի բեռով, և կարծում եմ, որ լավ ընտրություն է տեղի ունեցել, որը հույս է ներշնչում, որ կարող են լինել բարեփոխումներ»,- ասաց նա:
Ըստ Խաչատրյանի` ինքը տարակուսանքով է վերաբերվում Սերժ Սարգսյանի այն ասածին, թե Կարեն Կարապետյանը բարեփոխումների մեծ ալիքի սիմվոլ է: «Սա ավելի շատ նման էր նախագահի հրաժեշտի ելույթի, ոչ թե վարչապետին ներկայացնելու խոսքի: Այդ սիմվոլը պետք է լինի նախագահը»,- ասաց նա:
Նա նաև ասաց, որ պետք է հետևել ու հասկանալ՝ Կարապետյանը որպես քավության նոխա՞զ է բերվել, թե՞ ոչ: