|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հոկտեմբերի 2-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններ են` նոր ընտրակարգով. համամասնական ընտրակարգով անկացվելու են ավագանու ընտրությունները, իսկ քաղաքապետին էլ ընտրելու է հենց ավագանին: Երեկ Վանաձորում կուսակցության անդամներին, համակիրներիներին եւ բնակիչներին ՀՅԴ-ն ներկայացրեց կուսակցության կողմից առաջադրված ավագանու ցուցակը, որը գլխավորում է Նելսոն Մամուլյանը:
ՀՅԴ-ն կոչ է անում վանաձորցիներին հավատալ փոփոխություններին եւ առաջիկա ավագանու ընտրություններին ակտիվորեն մասնակցել:
«Դաշնակցության Վանաձորի քաղաքային կոմիտեն իր վրա վերցնում է լիարժեք պատասխանատվություն՝ քաղաքի կառավարման ղեկը վերցնելու եւ Վանաձորը գրավիչ ու գայթակղիչ, հարազատ քաղաք դարձնելու հավակնությամբ»,- հանդիպմանը հայտարարեց Նելսոն Մամուլյանը:
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ մեկ անձի իշխանությունից ազատվելու եւ կոլեգիալ ղեկավարելու համար այս ընտրությունները լավ սկիզբ են՝ լիարժեք խորհրդրանական համակարգ ձեւավորելու համար, հայտնում է Yerkirmedia.am-ը:
Կուսակցության նախընտարական ծրագիրը պատրաստ է, քարոզարշավը կսկսվի սեպտեմբերի 9-ից: