|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է նախկինում մարմնավաճառությամբ զբաղված կանանց ապաստարան: Այցը, ինչպես տեղեկանում ենք BBC-ից, եղել է չպլանավորված:
Ապաստարանում այս պահին 20 կին է գտնվում, որոնք վերջապես ազատվել են կավատների ձեռքից: Բոլորն անօրինական ճանապարհով են հայտնվել Իտալիայում, նրանց ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ:
Հռոմի պապը մարդկանց վաճառքն անվանել է «հանցագործություն մարդկության դեմ» և ապաստարանում գտնվող կանանց մաղթել, որ ուժեղ լինեն, նաև հույս է հայտնել, որ նրանք կարող են նոր կյանք սկսել: