|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գերմանիայի արեւմուտքում` Հոփշթեդեն բնակավայրի ֆուտբոլային մարզադաշտում կայծակնահարության հետեւանքով 35 մարդ է տուժել, որից 30-ը` երեխա: Նշվում է, որ կայծակը խփել է ֆուտբոլային խաղի ժամանակ: 11 երեխա հոսպիտալացվել է. նրանցից 3-ը` ծանր մարմնական վնասվածքներով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարիզում կայծակնահարությունից 10 երեխա եւ 1 մեծահասակ է տուժել: France info-ի տվյալներով, միջադեպը տեղի էր ունեցել զբոսայգում, որտեղ երեխաները ծննդյան տարեդարձ են նշելիս եղել: 6 երեխա ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է: