|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Տեղեկացրել էինք, որ ԴՆԹ փորձաքննությամբ պարզվել է ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի ենթադրյալ մեղավորի ինքնությունը: Նա ՀՀ քաղաքացի` 1961 թ. ծնված Ռուբեն Բալյանն է, որի բջջային հեռախոսային քարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ:
Yerkir.am_ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը նշեց, որ Բալյանն աշխատել է իրենց ինստիտուտում, բայց 1985-86 թվականներին:
«1986-ին նա հեռացավ ինստիտուտից, և նրանից այլևս ոչ մի լուր չկար` որպես գիտաշխատողի: Նա հենց ինձ մոտ էր աշխատում, ասպիրանտ էր, առանձնապես ոչ մի բանով աչքի չէր ընկնում»,- ասաց նա:
Ըստ Կարախանյանի` Բալյանի մտքի թռիչքն այդ տարիներին այնքան չէին հասնում, որ պայթուցիկներ սարքեր: