|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Էլի հարյուրավոր հայկական բեռնատարներ «զմռսված» են Վրաստանում՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի Կազբեգի գյուղի հավաքման կայանում (накопитель): Էլի բողոքում են խտրական վերաբերմունքից ու «անտերությունից»: Մարդիկ չգիտեն սպասեն, որքան սպասեն, թե՞ վերադառնան Հայաստան:
Փաշինյանը մի քանի օր առաջ Վրաստանում էր, իրենց վարչապետի հետ էր հանդիպում: Հետաքրքիր է, բեռնափոխադրումների հարցը քննարկվել է, թե՞ տենց «մանր մունր» հարցերով ինքը չի զբաղվում: Իրեն հետաքրքրում են միայն «խաղաղությունը և ժողովրդավարությունը»:
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ բեռնափոխադրումների արդեն խրոնիկական խափանումների պայմաններում Հայաստանից արտահանումներն աճում են։ Այստեղ են ասել. «տերդ մեռնի, գիտություն»:
ՀՀ իշխանություննե՛ր, այս մարդկանց մի բան ասելո՞ւ եք, մի բանով օգնելո՞ւ եք, թե՞ էլի թողնելու եք բախտի քմահաճույքին:
Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր