|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունիսի 7-ին Լոնդոնում կանցկացվի «Ռուսական արվեստի աճուրդը», որի ընթացքում վաճառքի է հանվելու նաեւ Մարտիրոս Սարյանի «Կովկասյան քաղաքի փողոց» կտավը: Աճուրդին մասնակցելու համար Լոնդոն է մեկնել նաեւ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:
Նա մեկ ամիս առաջ է իմացել, որ Սարյանի կտավը շուտով աճուրդի է հանվելու, այդ կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որ մեծահարուստ հայերից մեկը գոնե գնի կտավը եւ այն նվիրաբերի թանգարանին, դիմել է մշակույթի նախարարությանը, սակայն «ձայն բարբառոյ յանապատի»...
Սարյանի տուն-թանգարանի գիտաշխատող Բելլա Իսահակյանը «Երկիր»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք դեռեւս հույս ունեն, որ որեւէ հայ բարերար կգնի Սարյանի ստեղծագործությունըը եւ կնվիրի տուն-թանգարանին. «Մենք հասկանում ենք, որ մշակույթի նախարարությունն այդքան գումար չէր կարող տրամադրել»:
Ի դեպ, Սարյանի կտավը գնահատվել է 200-300 հազար եվրո: