|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր` մարտի 29-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի 22 շենքի բնակիչ, 21-ամյա Արա Փափազյանը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նա հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` մարտի 24-ին, ժամը 23:00-ի սահմաններում` Ավան վարչական շրջանի Սաֆարյան և Թամրուչ փողոցների խաչմերուկից: Դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել էին «ՏAԼCONА» հեծանիվ: Ըստ նախնական տեղեկությունների` Ա. Փափազյանը նշված հեծանիվը վարելու ժամանակ վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից: