|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բրյուսելում այսօր տեղի ունեցած ահաբեկչությունների շարքից հետո որոշում է կայացվել տարհանել դաշնային կառավարության շենքը. հայտնում է ТАСС-ը՝ Belga գործակալությանը հղումով:
Բրյուսելը ներկայումս կաթվածահար վիճակում է. հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի չորրորդ մակարդակ: Փակվել են մետրոն, դպրոցներ, մանկապարտեզներ, պետհաստատություններ:
Հեռախոսագծերի գերծանրաբեռնվածության պատճառով մարդիկ չեն կարողանում կապ հաստատել միմյանց հետ:
Մարդկանց հորդորել են մնալ տներում: