|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ եկող երկուշաբթի Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնելու է Կիպրոս: Ի սկզբանե նախատեսված է եղել, որ պատվիրակության կազմում Կիպրոս պետք է մեկնի նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ որպես հայ-հունական խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար:
Սակայն, երբ պարզվել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ի վիճակի չի լինի մասնակցելու երկուշաբթի մեկնարկող քառօրյային, Շարմազանովի մեկնումը չեղյալ է հայտարարվել:
Իհարկե, տեսականորեն կա նաեւ ԱԺ երկրորդ փոխնախագահը` Հերմինե Նաղդալյանը: Սակայն Հայաստանի իշխանական վերնախավը կասկածներ ունի, որ Նաղդալյանը չի կարողանա պատգամավորներին միայնակ «բերման» ենթարկել, որպեսզի նախագծերի քվերակությունները չտապալվեն: Դրա համար էլ միանգամից երկու փոխխոսնակի են վստահել աշխատանքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում