Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Դեկտեմբերի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /144 արկ/, 82 /117 արկ/, 120 /3 արկ/ միլիմետրանոց ականանետներից, «Մուխա» /2 արկ/, ՀՀՆ-9 /5 արկ/, ՀԱՆ-17 /55 արկ/ և ՌՊԳ-7 /6 արկ/ տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն