|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրրքիայի Մարդին նահանգի Դերիք շրջանում թուրք ոստիկանները քուրդ զինյաների դեմ իրականացրած հատուկ գործողությունների ընթացքում ջարդել են Սուրբ Գևորգ հայկական պատմական եկեղեցու դուռը:
Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը՝ բացի թուրք ոստիկանների պատճառած վնասից, եկեղեցին տուժել է նաև բախումների պատճառով:
Սուրբ Գրիգոր եկեղեցում 20 տարի կամավոր ծառայող 75-ամյա Հաթուն Ջաջուրը պատմել է, ջարդել են եկեղեցու բոլոր դռները, իր անձնական իրերը՝ ցիրուցան արել:
Նշվում է, որ 5-րդ դարի հայկական եկեղեցին ներառվել է «Եվրոպայի՝ վտանգի տակ գտնվող յոթ մշակութային արժեքների պաշտպանության» մցուցակում: Այդ կազմակերպության Թուրքիայի ներկայացուցչությունը կոչ էր արել աջակցել եկեցեցու վերանորոգմանը: