|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Դեկտեմբերի 6-ին, ժամը 03.09-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 19-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ZS 081 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 02.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ին ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 12.15-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԲՄՎ-525» մակնիշի 20 OL 434 պետհամարանիշով ավտոմեքենան: