|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև այսօր ընդունել է ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիին, ով ղեկավարոմ է ՌԴ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում:
Haqqin. az-ը հայտնում է, որ Սլուցկին Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ իրենք եղել են տարբեր ընտրատարածքներում և, ի հեճուկս Արևմուտքի կանխատեսումների, օրենքի որևէ խախտում չեն արձանագրել, հակառակը՝ իրավիճակն անգամ ավելի դրական է նախորդ տարիների համեմատ:
Սլուցկին նաև խիստ քննադատել է ԵԱՀԿ-ի գրասենյակին՝ դիտորդական առաքելությունից հրաժարվելու համար և ասել, որ այդ քայլը վկայում է այն մասին, որ տվյալ ինստիտուտը ապառել է իր ժամկետը:
Միևնույն ժամանակ, contact.az-ը գրում է, որ ընդդիմությունը ողջ օրվա ընթացքում բազմաթիվ խախտումների մասին է հայտնում՝ կեղծումներ, ընտրատեղամասերում կողմնակի անձանց ներկայություն, դիտորդների աշխատանքին խոչընդոտող հանգամանքներ և այլն: