|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վաղը կառավարության նիստում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է ավելացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների և Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվաքանակը: Ըստ նախագծի հիմնավորման՝ ավելացման անհրաժեշտությունը պայմանավորված է դատավորների ծանրաբեռնվածությամբ և քննվող գործերի ծավալով:
Դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությանը թեթևացնելու համար Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին անհրաժեշտ է քրեական մասնագիտացում ունեցող դատավորի լրացուցիչ 2 հաստիք: Նույնքան հաստիք էլ անհրաժեշտ է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններին, բայց` քաղաքացիական մասնագիտացում ունեցող: Ըստ հիմնավորման՝ դատավորների թվաքանակի ավելացումն, իր հերթին, կնպաստի գործերը ողջամիտ ժամկետում քննելուն: Նշենք, որ նախագիծը մշակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում նախատեսվում է կատարել տարեկան 61,684.54 դրամի շարունակական ծախս: