|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Մոսկվայի կենտրոնում այսօր զանգվածային վերանորոգումից հետո մզկիթ է բացվում. հայտնում է РИА Новости-ն:
Մոսկվա հրավիրված հյուրերի թվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը և այլք:
Թուրքիայի նախագահը բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է փախստականների խնդրին:Նա հայտարարել է, որ փախստականների խնդրի համար պետք է ամաչի ողջ աշխարհը: «Փախստականների խնդրի լուծումն այն չէ, որն նրանք մահանան Միջերկրական ծովում, այլ այն, որ նրանց երկրներն անվտանգ լինեն»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Էրդողանն այսօր երկկողմ հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: