|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի սառեցման վերաբերյալ` Եվրախորհրդարանում ընդունված բանաձևին:
Ըստ Siyasihaber3-ի՝ նա սպառնացել է ԵՄ-ին՝ փախստականների առջև դեպի Եվրոպա տանող դարպասները բացել:
«Հավաքվել են 30-40 հոգով ու «ոչ» են ասում: Ձեր ողջ կազմով «այո» ասեք՝ ի՞նչ օգուտ: Դուք երբեք մարդկությանը արդար վերաբերմունք չեք ցուցաբերել: 3 միլիոն փախստականներին կերակրողը մենք ենք: Նայիր այստեղ՝ սահմաններդ մի քիչ էլ անցնես, այս դարպասները կբացվեն: Այդ չոր սպառնալիքները, որ հնչեցնում եք, ո'չ ես եմ հասկանում, ո'չ էլ այս ժողովուրդը»,- ասել է Էրդողանը: