|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-4-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Հանրապետության տարածքում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավային` 2-5 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանը 31-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: