|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հանգստի մեկնելուց առաջ խիստ կարևոր է իմանալ արևային այրվածքներից արդյունավետ պաշտպանվելու և այրվածքների դեպքում առաջին բուժօգնության կանոնները:
Արևային այրվածքը մաշկի վնասումն է՝ պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթների գերդոզավորմամբ: Արևային այրվածքի նշաններն են` մաշկի կարմրությունը և բշտերը:
Ինչպե՞ս զերծ մնալ արևային այրվածքներից
1. Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ժամը 10-16-ն ընկած ժամանակահատվածում: Այս շրջանում արևի ճառագայթները հատկապես վտանգավոր են:
2. Շոգին կրել լայնեզր գլխարկ և չմոռանալ արևապաշտպան ակնոցների մասին:
3. Հետազոտությունները պարզել են, որ շոգ օրերին նախապատվությունը պետք է տալ մուգ կապույտ հագուստին, քանզի հենց այս գույնն է առավելագույնը պաշտպանում մաշկը արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից:
4. Այրվածքների և մաշկի քաղցկեղի կանխարգելմանը նպաստում են SPF և PPD նշումներով արևապաշտպան քսուքները` պաշտպանության գործոնի 30 կամ 50 միավորով:
Ի՞նչ անել արևային այրվածքների դեպքում
Խուսափե՛ք այրվածքի մակերեսին սառույցի անմիջական կիրառումից:
Այրվածքին բուսայուղ և թթվասեր մի՛ քսեք:
Այրվածքի մակերեսին խոնավ գործվածք դրեք:
Օգտագործեք ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց, այն կթեթևացնի ցավը և կնվազեցնի կարմրության աստիճանը: