|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում քննարկվել են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման մանրամասները, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հետ հանդիպման արդյունքները: Այդ մասին նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարամազանովը:
Պատասխանելով լրագրողների հարցին՝ ՀՀԿ խոսնակը նշեց, որ միջնորդները առաջին հերթին պետք է Ադրբեջանի հետ աշխատեն, որ Իլհամ Ալիևը վերադառնա բանակցությունների սեղան:
Շարմազանովը նշեց, որ կադրային հարցեր, այդ թվում` արդարադատության նախարարի թեկնածուի հարց չի քննարկվել: