|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արդեն հայտնել ենք, որ ռուսական ԶԼՄ-ներն ակտիվորեն անդրադարձել են երեկ Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիային:
Ամենից ուշագրավը РЕН ТВ-ի անդրադարձն է: Հեռուստաալիքը նշում է, որ Երևանում ակցիաների հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ-ը:
«Դեռևս մարտին РЕН ТВ-ի թղթակիցը եղել է Չեխիայում գտնվում փոքրիկ բազայում, որտեղ պրոֆեսիոնալ ցուցարարների են պատրաստում: Այնտեղ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի նախկին չինովնիկ Փոլ Քրեյգը պատմել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է կրկնել Մայդանը Երևանում: Եվ հենց դրա համար է, նրա խոսքերով, ամիսներ առաջ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը այցելել Երևան»,- նշում է РЕН ТВ-ն: