|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից այսօր ժամը 20.46-ին գրանցվել է հյուսիսային լայնության 41.470 և արևելյան երկայնության 43.410 աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ և 2.9 մագնիտուդով երկրաշարժ Վրաստանի Հանրապետության տարածքում:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Զոհեր և տուժածներ չկան:
ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել: Ժամը 21.15-ին 2.7 մագնիտուդով հետցնցում է գրանցվել: