|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
Այսօր կառավարության նիստում, երբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացնում էր որոշման նախագիծ, ըստ որի` նախատեսվում է երկու ամսով երկարացնել Հայաստանի Հարավային երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների (ճանապարհային քարտեզի) ցանկի և կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունման ժամկետները, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրան հարցրեց. «Հույս ունե՞նք այդ հարցով»:
Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Հույս միշտ ունենք»:
«Հույսով հո չե՞նք ապրելու հարյուր տարի, հարցնում եմ՝ գործնականում հույս ունե՞նք»,- հարցրեց վարչապետը:
Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Աշխատում ենք, որ իրականացվի»: