Փոխարժեքներ
16 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հիմքերը: Իր եզրափակիչ ելույթում նա կետ առ կետ անդրադարձավ փաստաթղթի վերաբերյալ իր գործընկերների քննադատությունների ու դիտարումներին: Դիմելով Զարուհի Փոստանջյանին, նա ասաց. «Հիմա անդրադառնամ սիրելի Զարուհի Փոստանջյանի դիտարկումներին»: Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հարցրեց. «Արդեն սիրելի է՞»:
«Այո, իհարկե, էդ նորություն ա՞»,- պատասխանեց Փաշինյանը` հավելելով, որ Զարուհու դիտարկումները կարող են ներառվել նախագծի մեջ: «Ինչ վերաբերում է Ազատության հրապարակին, ուզում եմ ասել հետևյալը` մեր 25- ամյա անկախության պատմությունից մենք պետք է անենք հետևություն, որ պրոբլեմը ոչ թե Ազատության հրապարակ գնալն է և մարդկանց հավաքելը, այլ մարդկանց չհիասթափեցնելն է, չհուսահատեցնելը, չկոտրելը: Երբեք հաղթանակներ չխոստանալ, քանի դեռ ապահովված չեն հաղթանակի ինստիտուցիոնալ նախապայմանները»,- ասաց նա:
Վերջում պատգամավորը նշեց, որ թեև իր նախագիծը այդպես էլ չմտավ լիագումար օրակարգ, սակայն այն մնալու է մինչև իրագործում: