|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղում է ձյուն: Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) մերկասառույց է:
Ողջ գիշերվա ընթացքում տեղացած առատ ձյան, սաստիկ գետնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են դարձել Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից): Բուք է սկսվել Սարավանի լեռնանցքում, Ջերմուկի տարածաշրջանում, Քուչակից Վանաձոր տանող ավտոճանապարհին:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: