|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կրթության համակարգը զերծ է քաղաքականությունից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա` թեեւ նախարարը նախ և առաջ քաղաքական պաշտոնյա է, դա չի նշանակում, որ կրթական ոլորտը նույնպես պետք է քաղաքականացված լինի:
Ըստ Աշոտյանի` նախարարի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից մամուլը գրել է իր` հավանական հեռացման մասին, քանի որ շատերն ասում են, թե ինքը կրթության մասնագետ չէ:
«Այո, ես ինքս էլ ինձ չեմ համարում կրթության ոլորտի մասնագետ, բայց ես կրթության կառավարման մասնագետ եմ, երևի ոլորտին նման նախարար էր պետք»,- ասաց նա: