|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հրապարակ թերթը գրում է, որ ԲՀԿ-ում գործարարների մոտ «մե քեֆ, մե ուրախություն» է:
«Քանզի մինչև Սերժ Սարգսյան-Ծառուկյան հանդիպումը կարծում էին, թե վերջնական որոշված է՝ ԲՀԿ-ն գնում է ինքնամաքրման, և գործարար պատգամավորների իշխանամետ շերտը (Բելաջիոյի Գրիշ, Յուվեցի Կարո, Շրջկոոպի Աբո...) պետք է դուրս գան ԲՀԿ խմբակցությունից, որովհետև ԲՀԿ-ն պատրաստվում էր հայտարարել, որ այլևս ընդդիմություն է, ինչի առնչությամբ ամենամեծ տագնապն ուներ Ծառուկյանի մյուս խնամին՝ ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը: Վերջինիս որդին Աբովյանի քաղաքապետն է, և ԲՀԿ-ի ընդդիմություն հռչակվելու դեպքում առաջին «ուդառը» նա էր ուտելու: «Էս անգամ էլ պրծանք»,- արևավառ ժպիտով ասաց մեզ հետ զրուցող ԲՀԿ-ական գործարարը»,- գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։