Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
«Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ որոշ գործարարներ ցանկանում են ձու ներկրել և այդ նպատակով պատրաստվում են դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ համապատասխան փաստաթղթային ձևակերպումներ իրականացնելու համար:
Այս լուրերը խուճապ են առաջացրել Հայաստանի՝ ձու արտադրող ընկերությունների շրջանում: Բանն այն է, որ ներկրված ձուն բավական էջան է, և տեղական արտադրողները չեն դիմանա մրցակցությանը:
Ուստի բացառված չէ, որ տեղական արտադրողները 2-3 դրամով նվազեցնեն մատակարարման գները, որպեսզի ինչ որ կերպ կանխեն հավկիթի ներկրումը:
Ի դեպ, որպես կանոն Հայաստան ձու է ներկրվում է Ամանորի և Զատիկի տոներից առաջ: Հավանաբար, հեշտ գումար աշխատելու ցանկություն ունեցողները հարստանալու նոր ձև են գտել»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: