|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում միությունների և հիմնադրամների մի խումբ անդամներ բողոքի ցույց են արել ընդդեմ ԱՄՆ-ի կողմից «Իսլամական պետության» գրոհայինների ռմբակոծման:
Ըստ Taraf-ի՝ հավաքվածները պնդել են, որ ԱՄՆ-ի ռմբակոծությունների ժամանակ սպանվել են նաև Թուրքիայի 25 քաղաքացիներ, ովքեր օգնության են մեկնել Սիրիա՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու: Ցուցարարները պաստառներ են պարզել «ISIS-ը պատրվակ է, թիրախը Սիրիայի բնակչությունն ու հեղափոխությունն է» գրությամբ:
Հիշեցնենք, որ երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակից արաբական մի քանի պետություններ սկսել են ռմբակոծել Սիրիայում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման դիրքերը: