|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դեյր էլ Զորի ահաբեկչությանը:
«Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, ISIS խմբավորման գրոհայինները պայթեցրել են Սիրիայի Դեյր Էլ Զոր քաղաքի Ալ Ռաշտիե թաղամասում գտնվող հայկական եկեղեցին: Դեյր էլ Զորը անապատ է, որը մահվան ճանապարհ դարձավ 1,5 մլն հայերի համար, որ զոհվեցին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Ցեղասպանության արդյունքում:
Դա ևս մեկ ապացույց է այն բանի, որ ցեղասպանություն հանցագործությունը շարունակվում է, քանի դեռ այն լիովին չեն ճանաչել և պատժել: Եթե Թուրքիան որևէ կապ չունի եկեղեցու դեմ կատարված ահաբեկչության հետ, ապա անհապաղ պետք է համապատասխան դատապարտող հայտարարությամբ հանդես գա»,- գրել է նա:
Սարգսյանը նաև հետևյալ տեսանյութն է տեղադրել: