|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդյո՞ք ընդունելի է, որ ամուսնությունները գրանցելու համար ՔԿԱԳ աշխատակցին հրավիրում են ռեստորան: Այս հարցն այսօր բարձրացրեց Արտաշատ քաղաքի ՔԿԱԳ բաժնի պետը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ: «Եթե գնում են եկեղեցի, ապա կարող են նաև մեզ մոտ գալ»,- ասաց նա:
Մինչ հարցին պատասխանելը նախարարը խոսքը տվեց ՔԿԱԳ գործակալության պետ Արգամ Ստեփանյանին: Նա ասաց, որ ուսումնասիրել է միջազգային փորձը, դա պետության կողմից տրվող վճարովի ծառայություն է, որն ընդունված է շատ երկրներում: Եվ այս դեպքում տուրքը եռապատիկ անգամ ավելի բարձր է, քան հենց ՔԿԱԳ գրասենյակում կատարելու դեպքում:
Նախարար Հ. Մանուկյանն էլ ասաց, որ այս պահին խոսել դրանից, այնքան էլ նպատակահարմար չէ, քանի որ ՔԿԱԳ մարմինները չունեն նորմալ կահավորված հանդիսությունների սրահներ: Սակայն նման սրահներ, նախարարի խոսքով, չկան նույնիսկ Երևանում:
Իսկ Արգամ Ստեփանյանն ավելացրեց, որ Քանաքեռում ժամանակավորապես նման սրահ տրված է եղել ՔԿԱԳ մարմնին, և փորձը ցույց է տվել, որ նորմալ կահավորված սրահ ունենալու դեպքում քաղաքացիները նախընտրում են այնտեղ գրանցել ամուսնությունը, քան ՔԿԱԳ աշխատակցին հրավիրել ռեստորան: