|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Շանթ Հարությունյանի և ընկերների դատավարության առաջին նիստի օրը բողոքի ակցիա անցվացրած` 31-ամյա Հայկ Կյուրեղյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել:
Հունիսի 12-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ նա կրակոցներ էր արձակել ոստիկանների ուղղությամբ: Նրան մեղադրանք էր առաջարվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` զենքի կամ որպես զենք գործածվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելը, որը պատժվում է 4-7 տարվա ազատազրկմամբ:
Yerkir.am-ի հետ զրույցում Հ. Կյուրեղյանի փաստաբան Արա Զաքարյանը նշեց, որ մոտ տասն օր առաջ Կյուրեղյանին նոր` ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել` Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության կատարումը`կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Այս հոդվածով պատիժ է սահմանվում 5-10 տարի ժամկետով ազատազրկումը:
Փաստաբանը նշեց, որ համաձայն չէ մեղադրանքի հետ, առաջիկայում համապատասխան քայլեր կարվեն այդ ուղղությամբ: Հայկ Կյուրեղյանը նույնպես, ինչպես նախորդ, այնպես էլ այդ մեղադրանքի դեպքում իրեն մեղավոր չի ճանաչում: