|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Ազգային ժողովի վեց խմբակցությունները սահմանապահ համայնքներին արտոնություններ տալու մտադրությամբ առաջիկայում պատրաստվում են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:
Yerkir.am-ի հետ զրույցում երգիչ-երգահան Լիլիթ Պիպոյանը նշեց, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին արտոնություններ տալը ոչ թե բարի կամքի դրսևորում պետք է լինի, այլ անհրաժեշտություն:
«Մենք անընդհատ կիսապատերազմական վիճակում ենք, և տեղի բնակիչներին այսկերպ ոգևորելն ուղղակի անհրաժեշտ է: Սա էլ ուշադրություն է, խթան` տեղում մնալու ու ինչ-որ բան սկսելու: Լավ է, որ ինչ-որ միջոցներ են ձեռնարկում` տեղի բնակիչներին օգնելու»,- ասաց Պիպոյանը:
Ըստ նրա` նման քայլ պետք է վաղուց արվեր: