Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-08-08 12:35
Արցախ

Թիկունքում գտնվող հայրերը թույլ չեն տա, որ հայկական դիրքերը խոցելի լինեն․ Քաշաթաղի ազատամարտիկներ

Թիկունքում գտնվող հայրերը թույլ չեն տա, որ հայկական դիրքերը խոցելի լինեն․ Քաշաթաղի ազատամարտիկներ

Ինչպես հաղորդում է artsakh.tv-ը, այս օրերին հարյուրավոր կամավորներ երկրի տարբեր հատվածներում մարտական հերթապահություն են իրականացնում դիրքապահների հետ: Առաջնագիծ այցելելու ցանկություն առաջիններից մեկն է իրականություն դարձել Քաշաթաղի շրջանում: Սկզբում կամավորների 100-ից ավելի խումբ այցելեց առաջնագիծ, այսօր արդեն կամավորների թիվը շրջանում անցել է 200-ի սահմանը: Արդեն մի քանի օր է ինչ հայրենիքի սահմաններն կողք-կողքի, ուս-ուսի պաշտպանում են տարբեր սերունդների ներկայացուցիներ։

 

Ազատամարտիկներին անցած հաղթական ճանապարհը կրկին անցնելու պատրաստակամությունը չի լքում ոչ մի օր։ Նրանք համոզված են՝ պատերազմ հրահրողների դեմ պետք է խոսել ուժի՝ միասնության ուժի լեզվով

 

Ազատամարտիկ  Դրաստամատ Մարգարյանը նշում է․ «Մեզ հետաքրքրեց, թե ինչպիսին են  մեր ազատագրած հողերի պաշտպանական դիրքերը։ Քաշաթաղի շրջանի ազատամարտիկներով հավաքվել ենք , եկել ենք դիրքեր՝ տեսնելու, թե մեր երեխաները ինչպես են կանգնում,  ոնց են կարողանում պահել մեր ազատագրած հողերը ։ Հիմա տեսնում ենք, որ ամեն ինչ շատ լավ ա,  ընտիր ա, մեր երեխաները  շատ պատրաստված են»։

 

Ազատամարտիկ Մհեր Եսայանը նշում է․ «Լինելով մի քանի օր զինվորի կողքին, նախ զինվորի ծառայության ոգին է բարձրանում , և մարտունակությունը, ապահով է զգում, որ իր թիկունքում էլ կան հայրեր, ազտամարտիկներ, որոնք թույլ չեն տա, որ հայկական դիրքերը խոցելի լինեն։ Երեք օր է՝ ծառայության ենք, ու տեսնում ենք որ մեր բանակը մարտունակ է»։


Ազատամարտիկ Արտուշ Երանոսյանն էլ վստահ է․ «Ամենամեծ հզորությունը ուժն է, ուժով կարող ես պարտադրել թշնամուն ու խաղաղություն»։

 

Քաշաթաղի շրջարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը նշեց, որ  բոլորն էլ ցանկանում են գալ ու լինել զինվորի կողքին , ոգևորել մեր զինվորներինին։


«Գալով էստեղ տեսանք, որ ոչ թե մենք պետք է զինվորին ոգևորենք , այլ հենց մենք ենք ոգևորվում զինվորներից, որովհետև մեր զինվորների ոգին բարձր է»,- ասաց Արտուշ Մխիթարյանը։