|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Ալեն Մանուկյանի “Հարություն” ֆիլմն ընդգրկված է “Ոսկե ծիրան” կինոփառատոնի ՞Հայկական համայնապատկեր” անվանակարգում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանուկյանը նշեց, որ ֆիլմը նկարահանլ է երեք օրում, և այն իր կուրսային աշխատանքը պետք է լիներ:
“Սցենարի հեղինակը ես եմ, այն գրելու գործընթացն ավելի երկար է տվելՙ մի քանի ամիս, քանՙ ֆիլմի նկարահանման աշխատանքները: Յուրաքանչյուր մոր համար իր տղան Հիսուս է, յուրաքանչյուր տղայի համար էլ իր մայրը Մարիամ Աստվածածին է. Փորձել եմ ֆիլմում մոր և տղայի կապը ցույց տալ”,-ասաց Մանուկյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ֆիլմի գլխավոր դերակատարը` Վաչե Երիցյանը, սովորում է Թատերական ինստիտուտում, և ֆիլմը նրա համար դեբյուտային էր:
“Երբ հերթը հասավ դերասանների ընտրությանըՙ փնտրում էի մեկին, ով ավելի շատ կկարողանա իր միմիկայի միջոցով ֆիլմի ասելիքը փոխանցել հանդիսատեսին: Կարծում եմՙ դերասանը պետք է խաղա աչքով և ականջով. ես տեսա, որԵրիցյանը կարողանում է միմիկայով շատ բան ասել, աչքերով փոխանցել ասելիքը: Առհասարակ, խոսքը շատ քիչ է ֆիլմում”,-ասաց ռեժիսորը: