|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հարավային Կորեայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կփրկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա խեղդվելիս լինի. հայտնում է РИА Новости-ն:
« Ես, իհարկե, կփրկեմ Պուտինին: Ուզում եմ հավատալ, որ կկարողանամ փրկել ցանկացած մարդու, որին նման վտանգ կսպառնա: Ես վատ լողորդ չեմ, մեծացել եմ Հավայան կղզիներում, փորձ ունեմ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Պուտինի հետ « ուղիղ կապի» ժամանակ 6-ամյա մի աղջնակ հարց էր ուղել Պուտինին՝ ի՞նչ է կարծում, Օբամա կփրկի նրան, եթե խեղդվելիս լինի: Նշենք, որ Պուտինը, իր հերթին, նույնպես վստահ էր, որ Օբաման կանի դա: