|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքին երջանկություն, բարօրություն և ամենայն հաջողություններ:
Բարձր գնահատելով Ձեր ջանքերը մեր երկրների միջև փոխշահավետ գործընկե¬րության և բազմաբնույթ համագործակցության զարգացման ուղղությամբ` վստահ կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններն այսօր առավել քան երբևէ ամուր են:
Մեր ժողովուրդների միջև ավանդական ջերմ հարաբերությունները և պետությունների միջև հատկապես վերջին շրջանում ընթացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ունեն հետագա զարգացման և ամրապնդման զգալի ներուժ: Մենք վճռական ենք խորացնելու և ավելի ամրապնդելու մեր երկրների միջև համակողմանի կապերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Կրկին շնորհավորելով ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ անսպառ ուժ և կորով: Համոզված եմ, որ Ամերիկայի բարեկամ ժողովրդին ծառայելու Ձեր դժվարին աշխատանքում կարձանագրվեն նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ»