|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Վաշինգտոնի Ռազմածովային ուժերի կայանում սեպտեմբերի 16-ին կատարված հրաձգության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել էր 13 մարդ:
Սերժ Սարգսյանի ուղերձում ասվում է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Խորապես ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետեւանքով տեղի ունեցած ողբերգության լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը մեկ տասնյակից ավելի անմեղ մարդկանց կյանք խլեց՝ նրանց հարազատների, մերձավորների եւ ականատեսների կյանքում թողնելով անբուժելի վերք:
Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին եւ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»։