|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
WikiLeaks-ը գաղտնազերծել է Հայաստանին վերաբերող հերթական փաստաթուղթը` թվագրված է 2009 թ. դեկտեմբերով` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նամակը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում կաթողիկոսն իր բողոքն է հայտնում Վրաստանում ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական քաղաքականության կապակցությամբ և ներկայացնում իր դիրքորոշումը:
Կաթողիկոսը գրում է. «Բացի Վրաց ուղղափառ եկեղեցուց, մյուս փոքրամասնություններն ավելի ճնշված են, սահմանափակված, նրանց նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումներ կան»: Նա խնդրում է Օբամայի օգնությունը, քանի որ Վրաստանի իշխանությունների և Վրաց ուղղափառ եկեղեցու հետ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տալիս: Վիճահարույց հարցերի թվում կաթողիկոսը նշում է կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենսդրության թերի լինելը եւ հայկական եկեղեցիների ու դրանց ունեցվածքի վերադարձը: