|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկության կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Խորապես ցնցված եւ վրդովված եմ «Դոմոդեդովո» օդանավակայանում մի քանի տասնյակ անմեղ մարդկանց կյանք խլած արյունալի ահաբեկչության մասին տեղեկատվությունից:
Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, բոլոր ռուսաստանցիներին: Այդ սարսափելի հանցագործության զոհերի հարազատներին եւ մտերիմներին ցանկանում եմ հոգու տոկունություն եւ արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում եւ վերականգնում: Վստահ եմ, որ ձեռնարկված միջոցները թույլ կտան հայտնաբերել եւ պատժել մեղավորներին, հետագայում կանխել նմանատիպ հանցագործությունները»: