|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Զույգ Սրբավայրերի Պահապան Սաուդյան Արաբիայի Թագավորության Թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդին՝ Մեքքայի մզկիթում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել բազմաթիվ մարդիկ:
«Այս տխուր առիթով իմ խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Սաուդյան Արաբիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին ու մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: