|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հունվարի 28-ին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը իր հավատարմագրերը հանձնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային: Նախագահ Օբաման շնորհավորեց դեսպան Հովհաննիսյանին հավատարմագրման կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ դեսպան Հովհաննիսյանի փորձառությունները օգտակար կլինեն հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլում երկու պետությունների բարեկամությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու առումով:
Դեսպան Հովհաննիսյանը փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու ջերմ բարեմաղթանքները: Նա նաև նշեց, որ նախագահը Սարգսյանն ներկա կգտնվի այս տարի Վաշինգտոնում անցկացվող Միջուկային անվտանգության գագաթաժողովին, ինչի համար նախագահ Օբաման հայտնեց իր երախտագիտությունը՝ միաժամանակ բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային անվտանգության այս նախաձեռնությանը:
Իր ուղերձում նախագահ Օբաման նշեց, որ 2015թ. Հայաստանում ԱՄՆ ներդրումների ծավալի պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առևտային ու ներդրումային կապերի, որոնք առանցքային նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, տարածաշրջանի համար, այնպես էլ՝ դրանից դուրս:
ՀՀ ԱԳՆ