|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի մուտքի մոտ հրազենային վնասվածքից ապրիլի 13-ին երիտասարդ հայ է զոհվել՝ Ռուբեն Ավանեսյանը: Այդ մասին հայտնել է Դոնբասի աշխարհազորի ղեկավար Միրոսլավ Ռուդենկոն: Նրա խոսքերով՝ Ավանեսյանը ուներ երկու փոքր երեխա:
« Նա առաջին զոհն էր, Դոնբասի առաջին հերոսը, ով իր կյանքը տվեց Դոնեցկի ազատության համար»,- ասել է Ռուդենկոն:
Ավանեսյանը սպանվել է Սլավյանսկ մտնելիս: Ակտիվիստները զենք չեն ունեցել, նրանք դեղամիջոցներ և հագուստ են ցանկացել հասցնել ցուցարարներին: Սակայն նրանց վրա կրակ են բացել, ինչի արդյունքում սպանվել է Ավանեսյանը և վիրավորվել ևս մեկ ակտիվիստ:
Ռուդենկոն նաև նշել է, որ «Պրավի սեկտորի» գործողությունները անպատասխան չեն մնացել` Դոնբասի աշխարհազորի ներկայացուցիչները հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են «Պրավի սեկտորի»-ին պատկանող երեք մեքենա:
Ռուդենկոն նաև նշել է, որ Ավանեսյանի ընտանիքին և վիրավորված ակտիվիստին օգնել ցանկացողները կարող են միջոցներ տրամադրել նրանց:
Հիշեցնենք, որ Կիևում բախումների ժամանակ զոհվել էր ևս մեկ հայ ակտիվիստ՝ Սերգեյ Նիգոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: