|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Մոսկվա» հրթիռային հածանավի վրա բռնկված հրդեհը մարելու փորձի ժամանակ մեկ զինծառայող զոհվել է, անձնակազմի եւս 27 անդամ անհայտ կորած են հայտարարվում, հայտարարել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում:
Գերատեսչությունում հիշեցրել են, որ ապրիլի 13-ին բռնկված հրդեհի ժամանակ հածանավը լուրջ վնասվածքներ է ստացել զինամթերքի պայթելու պատճառով, անձնակազմին չի հաջողվել մարել բռնկումը:
«Նավի կենսունակության համար պայքարի ընթացքում զոհվել է մեկ զինծառայող, անձնակազմի 27 անդամ անհետ կորել է։ Անձնակազմի մնացած 396 անդամները տարահանվել են հածանավից Սեւծովյան նավատորմի՝ շրջանում գտնվող նավերի վրա եւ տեղափոխվել Սեւաստոպոլ», — ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: